Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ` «Քաղաքականություն») ընդունվել է՝ նպատակ ունենալով սահմանել «ՔրոսսՆեթ» ընկերության (այսուհետ` «Ընկերություն») և վերջինիս աշխատակիցների պարտականնություններն անհատական տվյալների հավաքագրման, հաշվառման, կազմակերպման, պահպանման, հարմարեցման, փոփոխության, որոնման, օգտագործման, մշակման, բացահայտման, ուղղման, հասանելիության ապահովման, արգելափակման, ջնջման և ոչնչացման համար:
Ընկերության և նրա աշխատակիցների կողմից ձեռնարկվում են բոլոր համապատասխան միջոցներն` անհատական տվյալների ճշգրտությունն, ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու և այդ տվյալներին մուտք ունենալու համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով` համաձայն համապատասխան օրենքների և կանոնակարգերի, ստանդարտ գործառնական գործընթացների և ընթացակարգերի:
Անձնական տեղեկատվության սահմանում
«Անձնական տեղեկատվություն» նշանակում է մարդկանց վերաբերյալ այնպիսի անձնական տեղեկատվություն, ինչպիսիք են անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվ և այլ բնութագրեր, որոնք կարող են կիրառվել կոնկրետ անձանց նույնականացման համար (այդ թվում` ցանկացած տեղեկատվություն, որը հեշտությամբ կարող է համադրվել այլ տվյալների հետ և այդպիսով կարող է օգտագործվել կոնկրետ անձանց բացահայտման համար):
Անձնական տվյալների ձեռքբերում և օգտագործում
Հավաքագրված տեղեկատվությունն օգնում է «ՔրոսսՆեթ» ընկերությանն անհատականացնել իր հաճախորդներին և բարելավել տրամադրված ծառայությունների որակը: Այն նաև հնարավորություն է ընձեռում հաշվառելու բաժանորդներին և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու վերջիններիս հետ:
1. Անձնական տվյալների ձեռքբերում
Ընկերությունը հավաքագրում է իր հաճախորդների անձնական տվյալները համապատասխան մեթոդներով և անհրաժեշտ քանակությամբ միայն նպատակային օգտագործման համար:
2. Անձնական տվյալների օգտագործում
Ընկերությունն իր կողմից մատուցվող ծառայություններն իրականացնելու համար օգտագործում է անձնական տվյալները միայն որոշ նպատակներով: Ընկերության կողմից տնօրինվող անձնական տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ցանկացած այլ նպատակներով, բացառությամբ այն դեպքերի, երբ դա թույլատրվում է համապատասխան օրենքներով և օրենսդրական ակտերով: Այդ նպատակներն են.
Անձնական տեղեկատվության անվտանգ կառավարում
1. Ընկերությունն անհրաժեշտ և համապատասխան միջոցներ կձեռնարկի հաճախորդների անձնական տեղեկատվության հրապարակման, կորստի կամ վնասման կանխարգելման նպատակով:
2. Ընկերությունը կստեղծի ներքին համակարգ` անձնական տվյալների բազայի չարտոնագրված մուտքն արգելելու համար և իր աշխատակիցների համար կանցկացնի այդ տվյալների հետ աշխատելու համապատասխան ուսուցում:
Անձնական տեղեկատվության տրամադրում 3-րդ անձանց
Ընկերությունը չի տրամադրի կամ բացահայտի հաճախորդ կողմից տրամադրված ցանկացած անձնական տեղեկատվություն որևէ 3-րդ կողմի` առանց հաճախորդի համաձայնության, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ օրենսդրական ակտերով:
Օրենքների և օրենսդրական ակտերի պահանջների կատարում
Ընկերությունը կհետևի համապատասխան օրենքների և օրենսդրական ակտերի, ինչպես նաև հեռահաղորդակցման ոլորտում կիրառվող անձնական տվյալների պահպանման ուղեցույցների պահանջների կատարմանը:
Անձնական տեղեկատվության հրապարակում, նորացում և այլն
Եթե անձնական տեղեկատվություն տրամադրող անձը խնդրում է հրապարակել, ճշգրտել, ուղղել, ավելացնել, հեռացնել որևէ սեփական անձնական տվյալ, ապա Ընկերությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի միջոցով ողջամիտ ժամկետներում տվյալ խնդրանքն իրականացնելու համար: Բոլոր հարցերով պետք է դիմել ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոն:
Անձնական տվյալների մշակմանը վերաբերվող հարցում
Ընկերությունը Հաճախորդների սպասարկման կենտրոնի միջոցով կարձագանքի անձնական տվյալների մշակման հետ կապված իր հաճախորդների ցանկացած հարցմանը:
Վերանայում
Ընկերությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի վերանայել տվյալ գաղտնիության քաղաքականության բովանդակությունը: Գաղտնիության քաղաքականության վերանայման դեպքում,վերանայված տարբերակը կտեղադրվի Ընկերության կայքում:
Անվտանգություն
Ընկերությունը ձեռնարկում է հաճախորդների անձնական տեղեկատվության պահպանման բոլոր նախազգուշական մեթոդները: Մեր բաժանորդներին վերաբերող ողջ տվյալները պահվում են մեր գրասենյակներում և մատչելի են այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունն իրենց պարտականությունները կատարելու համար: Բոլոր աշխատակիցները միշտ առաջնորդվում են ընկերության անվտանգության և գաղտնիության պահպանման քաղաքականությամբ: